Իմպլանտատների նոր նյութը կկանխի հետվիրահատական վարակները

10 հոկտեմբերի, 2019  18:42

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Չեխիայի գիտնականների խումբը մշակել է իմպլանտատների նոր նյութ, որը թույլ չի տալիս հետվիրահատական վարակներին զարգանալ եւ ոչնչացնում է գրեթե բոլոր մանրէները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Վիճակագրության համաձայն՝ բակտերիալ վարակները փոխպատվաստման ոլորտում առաջանում են 1-4 տոկոս դեպքերում։ Եթե խոսքը բարդ կոտրվածքների մասին է, ցուցանիշը հասնում է մինչեւ 30 տոկոսի։

Սովորաբար վարակների դեմ պայքարի համար բժիշկներն օգտագործում են հակաբիոտիկներ։ Բայց դա սպառնում է պացիենտների մոտ մանրէի եւ ալերգիայի հանդեպ կայունության զարգացմամբ։

Գիտնականների ստեղծած նոր նյութը կարող է լուծել այդ բոլոր խնդիրները։ Նյութը միաժամանակ ճնշում է ախտածինների աճն ու տարածումը՝ վնաս չհասցնելով իմունային բջիջներին (լիմֆոցիտներին), որոնք անհրաժեշտ են վարակներից բնական պաշտպանության համար։

Նյութի հիմքը տիտանի, կալցիումի, ֆոսֆորի, ածխածնի, թթվածնի եւ ազոտի մատրիցան է։ Դրանում ներդրել են պլատինի եւ երկաթի իոններ, ինչի արդյունքում նյութի մակերեսին գոյացել են այդ մետաղների նանոմասնիկներ։

Շփման մեջ մտնելով այդ նյութի հետ՝ մանրէները վերացել են։ Ինչպես ցույց են տվել թեստերը, 8-12 ժամում նյութը սպանել է վնասակար մանրէների, մասնավորապես՝ աղիքային ցուպիկի, ոսկեգույն ստաֆիլոկոկի եւ կլեբսիելայի 98 տոկոսը։

Առաջիկայում նախատեսվում է փորձարկումներ կատարել կենդանի օրգանիզմների վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում