Տղամարդը մեկ շաբաթ անցկացրել է կեքսի թոփփերը կոկորդում խցանված

24 հոկտեմբերի, 2019  09:40

Ամերիկացին Մայրության օրը այնքան արագ է կերել կեքսը, որ չի նկատել՝ ինչպես կուլ տվեց ամբողջական թոփփերը՝ «Մայրության երջանիկ օր» գրառմամբ, որը նրա կոկորդում է մնացել մեկ շաբաթ, մինչեւ որ բժիշկներն այն հայտնաբերել են, փոխանցում է Fox News-ը:

60-ամյա տղամարդն անհետաձգելի օգնության բաժանմունք է դիմել այն բանից հետո, երբ կոկորդը սկսել է ցավել, բարձրացել է ջերմությունը, դժվարությամբ է կլլել եւ այնպիսի զգացողություն է առաջացել՝ ասես կոկորդի մեջ մի բան է խցանված: Տղամարդը բժիշկներին ասել է, որ իր մոտ ախտնաշանները սկսվել են գրեթե մեկ շաբաթ առաջ՝ Մայրության օրը հապշտապ կեքս ուտելուց հետո:

Համակարգչային տոմոգրաֆիայով նրա կերակրափողում հայտնաբերել են «5 սանտիմետրանոց օտար մարմին»: Տղամարդուն էնդոսկոպիա են կատարել՝ խցիկով բարակ ճկուն խողովակով հետազոտել են կերակրափողը եւ տեսել «վարդագույն օտար մարմին»՝ ծածկված կերակրի մնացորդներով, որը տղամարդու կերակրափողում ոչ մեծ պատռվածք էր առաջացրել: Բժիշկներն էնդոսկոպիայի ժամանակ օտար մարմինը հեռացրել են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում