Ի՞նչ սխալներ են թույլ տալիս ծնողները երեխային կերակրելիս. իսպանացի սննդաբանների կարծիքը

28 հոկտեմբերի, 2019  13:17

Չնայած երեխաներին ճիշտ կերակրելու մասին ահռելի քանակությամբ հասանելի տեղեկություններին՝ շատ ժամանակակից ծնողներ սխալներ են թույլ տալիս երեխային կերակրելիս: Այս մասին La Vanguardia-ին տված հարցազրույցում պատմել են իսպանացի սննդաբաններ Լուսիա Մարտինեսն ու Այթոր Սանչեսը:

Սանչեսի խոսքով՝ երեխաների համար նախատեսված կերակրի 95 տոկոսն իրականում վնասում է նրանց առողջությունը:

Մարտինեսն, իր հերթին, նշել է, որ այդ հարցում ծնողների գլխավոր սխալը որպես կերակուր կրծքի կաթը փոխարինող սննդի օգտագործումն է առողջ երեխայի կյանքի 6 ամիսը լրանալուց հետո:

Մասնագետների խոսքով՝ դրանից ավելի մեծ տարիքի երեխաներին չի կարելի նագետսներ եւ ձկան ձողիկներ տալ, ավելի լավ է նրանց համար միս կամ թարմ ձուկ պատրաստել:

«Եթե երեխան պինդ սնունդ է փորձում, ուսումնասիրում է դրա կառուցվածքն ու համերը, սկսում է հասկանալ, որ այն միասեռ չէ, իսկ երբ մենք նրան պյուրե, կաշաներ եւ կաթնային խառնուրդ ենք տալիս, երեխան պասիվ է դառնում»,- նշել է Մարտինեսը:

Իր հերթին, Սանչեսը նշել է, որ ծնողները պետք է ուշադիր լինեն այնպիսի մթերքների հետ, ինչպիսին են՝ ընկույզ, խաղող, չերրի լոլիկ, սպանախ եւ ձուկ: Դրանցից որոշները կարող են հանգեցնել բրոնխի խցանման, իսկ մյուսները վտանգավոր են նիտրատի բարձր պարունակությամբ եւ աղտոտված են սնդիկով: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում