• Latest news

Մաշկի քաղցկեղը կարող է աճել մազի ֆոլիկուլներում գտնվող ցողունային բջիջներից. հետազոտություն

5 նոյեմբերի, 2019  19:32

Մաշկի ագրեսիվ քաղցկեղը՝ մելանոման, կարող է աճել մազի ֆոլիկուլներում գտնվող ցողունային բջիջներից՝ պարզել են Նյու Յորքի համալսարանի գիտնականները: Նրանց նոր հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում:

MedicalXpress-ի հաղորդմամբ՝ հետազոտողները հայտնաբերել են, որ քաղցկեղածին պիգմենտային բջիջները ֆոլիկուլներից ներթափանցում են մաշկի արտաքին շերտ, որտեղ սկսում է մելանոմա զարգանալ:

Չարորակ բջիջները սկսում են բազմանալ էպիդերմիսում, որից հետո ներթափանցում են մաշկի ավելի խորը շերտեր:

Գիտնականների խոսքով՝ այդ հետազոտությունն օգնում է ավելի լավ հասկանալ քաղցկեղի առաջացման պատճառները եւ հետագայում այդ հիվանդության դեմ պայքարի նոր միջոցներ գտնել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll