Չինացու ականջի մեջ ուտիճների ընտանիք է «բնակություն հաստատել»

7 նոյեմբերի, 2019  09:45

Չինացու ականջի մեջ ուտիճների ընտանիք է «բնակություն հաստատել»։ Ինչպես հայտնում է Fox News-ը, 24-ամյա տղամարդը ականջի մեջ անհարմարություն եւ ցավ է ցգացել, կարծես թե մեկն այնտեղ սողար։

«Նա ասաց, որ ականջը խիստ ցավում է, կարծես ինչ-որ բան ճանկռում կամ սողում է ներսում»,- հայտնել է բժիշկ Չժուն Իցզինը։ Նրա խոսքերով, ինքը պացիենտի ականջի մեջ հայտնաբերել է «10 ուտիճ, որոնք վազվզում էին ներսում»։

Բժիշկը փոքր ուտիճներին ունելիի օգնությամբ է հանել, այնուհետեւ գտել եւ հանել է նրանց «մայրիկին»։ Նա տղամարդուն քսուք է նշանակել եւ զգուշացրել է, որ ուտելիքի մնացորդները մահճակալի կողքին թողնելու սովորությունն է հավանաբար պատճառ դարձել, որ ուտիճները մտել են նրա ականջի մեջ։

Լուսանկարը՝ AsiaWire-ի

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում