Հայտնի սննդային հավելումը կարող է մահացու վտանգավոր լինել. գիտնականներ

11 նոյեմբերի, 2019  17:13

«Կրատոմ» հայտնի սննդային հավելումը կարող է բացասական ազդեցություն ունենալ լյարդի վրա՝ զգուշացնում են Ֆիլադելֆիայի Էյնշտեյն բժշկական կենտրոնի գիտնականները:

MedicalXpress-ի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ մասնագետները դիտարկել են սննդային հավելումների պատճառով լյարդի վնասման 404 դեպք: 2007-2014-ին գրանցված 8 դեպք կապված է եղել «Կրատոմի» հետ: Տուժածներից 5-ն այն օգտագործել է որպես խթանիչ, իսկ մեկը՝ հոդերի ցավից ազատվելու համար: Բոլոր նրանք այն օգտագործել են 2-6 շաբաթ, որից հետո նրանց մոտ լյարդի վնասման նշաններ են ի հայտ եկել: 5 պացիենտի մոտ առաջացել է դեղնախտ, 6-ի մոտ՝ քոր, 5-ի մոտ՝ փորացավ, եւ 3-ի մոտ՝ ջերմություն: Հոսպիտալացումից հետո բոլոր տուժածներն ապաքինվել են, լյարդի փոխպատվաստման անհրաժեշություն չի առաջացրել:

Գիտնականների խոսքով՝ «Կրատոմը», որն արտադրվում է համանուն բույսից, կարող է պոտենցիալ վտանգ ներկայացնել առողջության համար, եւ այդ պատճառով այն չի կարել օգտագործել որպես սննդային հավելում: Բացի այդ, հայտնի են դրա օփիոիդային հատկությունները, որոնք կարող են թմրանյութերից կախվածություն առաջացնել:

Նշենք, որ բժշկական գրականության մեջ բացակայում են դրա օգտակարության մասին հավաստի տվյալները, եւ այդ դեղամիջոցի հետ կապված ռիսկերը քիչ չեն: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս երկար մտածել՝ նախքան որպես սննդային հավելում դրա օգտագործումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում