ԱՄՆ Կոլորադո նահանգի Պուեբլո քաղաքից Դեյվ Մախալիքը 34 տարում հանձնել է 303 լիտր արյուն: Նրա արյան շնորհիվ փրկվել է 1920 կյանք:
Unilad կայքը հայտնում է, որ Դեյվն առաջին անգամ արյուն է հանձնել, երբ ընկերոջ մայրը արյան փոխներարկման կարիք ուներ: Դրանից հետո նա դարձել է մշտական դոնոր. նա ամեն 2 շաբաթը մեկ գնում է հիվանդանոց, որը նրա տանից 160 կմ հեռավորության վրա է գտնվում, որ արյուն նվիրաբերի, որը հնարավոր է փոխներարկել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
Դեյվի խոսքով՝ իր համար սովորություն է դարձել արյուն հանձնելը, եւ ինքն ուղղակի շարունակում է դա անել: Ավելին՝ նա այս կերպ կյանքեր փրկելը բարեգործությանը հավասար բարի գործ է համարում:
Երբ Դեյվը արյուն է հանձնել 640-րդ անգամ, նրան պարգեւատրել են պատվավոր դոնորի կրծքանշանով:
Լուսանկարը՝ Կադր Fox 21 News-ից
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում