Հայաստանի տարբեր քաղաքներում ՄԻԱՎ-ի, հեպատիտների եւ սիֆիլիսի վերաբերյալ անվճար հետազոտություններ են անցկացնելու

21 նոյեմբերի, 2019  17:30

2013 թվականից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ:

Միանալով նախաձեռնությանը և կարևորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ նոյեմբերի 22-ից 30-ը ընկած ժամանակահատվածում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում իրականացնում է հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն:

ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ և չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Ուստի՝անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ ձեզ մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից: 

Հետազոտությունն ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, իրականացվում է մատից վերցված արյան նմուշով, և պատասխանը տրվում է 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից: Հետազոտության գաղտնիությունը երաշխավորվում է: 

Խորհրդատվությունը և հետազոտությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում:

Միջոցառումների ժամանակացույցը՝ ստորև. 

 

N

Անցկացման ամսաթիվը

Անցկացման ժամը

Անցկացման վայրը

1.     

22.11.2019թ.

ժ.13:00-19:00

ք.Երևան, Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող տարածք

2.     

24.11.2019թ.

ժ.13:00-19:00

ք.Երևան, Գ.Նժդեհի հրապարակ

3.     

24.11.2019թ.

ժ.12:00-17:00

ք.Արտաշատ, մարզպետարանի հարակից տարածք

4.     

24.11.2019թ.

ժ.12:00-17:00

ք.Գավառ, պոլիկլինիկայի հարակից տարածք

5.     

26.11.2019թ.

ժ.12:00-17:00

ք.Մասիս, քաղաքապետարանի հարակից տարածք

6.     

29.11.2019թ.

ժ.12:00-17:00

ք.Աբովյան, պոլիկլինիկայի հարակից տարածք

7.     

30.11.2019թ.

ժ.12:00-17:00

ք.Գյումրի, «LOFT Գյումրիի» հարակից տարածք

8.     

01.12.2019թ.

ժ.13:00-19:00

ք.Երևան, Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող տարածք

9.     

01.12.2019թ.

ժ.12:00-17:00

ք.Գյումրի, Վարդանանց հրապարակ

 

10.   

01.12.2019թ.

ժ.12:00-17:00

ք.Վանաձոր, քաղաքապետարանի հարակից տարածք

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում