Գիտնականները հերքել են սրտի վրա սուրճի եւ գինու ազդեցության մասին առասպելները

23 նոյեմբերի, 2019  23:35

Սուրճի պարբերաբար օգտագործումը սպառնալիք չի հանդիսանում սրտի առողջության համար եւ չի բարձրացնում ճնշումը, հայտարարել է Գերմանիայի գրանցված սրտաբանների դաշնային ասոցիացիայի բժիշկ Խերիբերտ Բրյուկը։

Ինչպես հայտնում է Focus-ը, կոֆեինը, փորձագետի խոսքերով, կարող է նվազեցնել քաղցկեղային հիվանդությունների, դեմենցիայի եւ դիաբետի զարգացման վտանգը։ Սակայն օրական կարելի է մինչեւ 4 գավաթ սուրճ խմել։

Բրյուկը նաեւ հերքել է կարմիր գինու օգտակարության մասին առասպելը՝ իրականում ալկոհոլի նույնիսկ փոքր քանակը կարող է առիթմիա առաջացնել։

Մասնագետը սրտի հիվանդություններ ունեցող պացիենտներին խորհուրդ է տվել զբաղվել ուժային մարզումներով, քանի որ դրանք ամրացնում են մկանները եւ օգուտ են բերում անոթներին։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում