Ինչո՞ւ էպիլեփսիա ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել «Աստղային պատերազմներ» նոր ֆիլմը

15 դեկտեմբերի, 2019  11:35

«Աստղային պատերազմներ. Սկայոուքեր: Արեւածագ» նոր ֆիլմի դիտումը կարող է նոպաներ հրահրել լուսազգայուն էպիլեփսիա ունեցող մարդկանց շրջանում, իսկ այդ մասին հանդիսատեսին եւ կինոթատրոններին նախազգուշացրել է Walt Disney Studios ընկերությունը:

Դա, իհարկե, բնավ չի նշանակում, որ էպիլեփսիայով մարդկանց առհասարակ չի կարելի դիտել այդ ֆիլմը.նախազգուշացումը ավելի շուտ կրում է կանխարգելիչ բնույթ. անցած տարի ընկերությունը հրապարակել էր այդօրինակ նախազգուշացում «Սուպեր ընտանիքը-2» ֆիլմի կապակցությամբ, երբ Էպիլեփսիայի հիմնադրամը հրապարակել էր մուլտֆիլմի պոտենցիալ վտանգի մասին հաղորդագրությունը:

Լուսազգայուն էպիլեփսիա ունեցող մարդկանց նոպաները հրահրվում են ոչ թե լույսի, այլ որոշակի հաճախականությամբ տատանումների եւ որոշ վիզուալ էֆեկտների միջոցով: Հենց այդպիսի թրիգերներ կան նոր ֆիլմում:

Եթե դուք ունեք էպիլեփսիայի այդ տեսակը, սակայն, միեւնույն է, ցանկանում եք դիտել ֆիլմը, Էլիպեփսիայի հիմնադրամը երեք պարզ խորհուրդ է տալիս.

Սկզբում խնդրեք ձեր ընկերոջը դիտել ֆիլմը: Ձեր ընկերոջ հետ դիտեք ֆիլմը, որպեսզի նա կարողանա նախազգուշացնել ձեզ, թե ֆիլմի որ մասերն են պարունակում տատանումներ: Այդ գործողությունների ժամանակ դուք պետք է ամուր փակեք ձեր աչքերը: Ծանոթացրեք ձեր ընկերոջը էպիլեփսիայի նոպայի ժամանակ օգնության հիմնական սկզբունքների հետ, որպեսզի նա կարողանա օգնել ձեզ անհրաժեշտության դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում