Սրտխառնոցը միշտ չէ, որ վկայում է սննդային թունավորման կամ աղեստամոքսային հիվանդության մասին: Սրտխառնոցի զգացողությունը կարող է առաջանալ նաեւ շատ այլ խնդիրների դեպքում:
Սրտխառնոց ուտելուց հետո
Եթե դուք սրտխառնոց եք զգում ճարպային սնունդ օգտագործելուց հետո, դա կարող է մատնանշել լեղարտադրության ուղիների, դուոդենոգաստրալ ռեֆլյուքսի, ստամոքսի խոցի կամ տասներկումատնյա աղիքի պաթոլոգիայի, ինչպես նաեւ պանկրեատիտի մասին: Նախ խորհուրդ է տրվում հրաժարվել ստրխառնոց առաջացնող սնունդից:
Եթե սրտխառնոցը զգացվում է ներքեւի կողերի մակարդակում որովայնի հատվածում ցավերի ֆոնին, կարելի է կասկածել գաստրիտ կամ գաստրոդուոդենիտ (ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի բորբոքում):
Եթե սրտխառնոցն ուղեկցվում է պորտի շրջանում ցավով, փսխումով, փորլուծությամբ, ապա դա, ամենայն հավանականությամբ, սննդային թունավորում է:
Սրտխառնոց ծխախոտից հետո
Եթե դուք սրտխառնոց եք զգում ծխելուց հետո, դա կարող է լինել էրոզիա առաջացնող գաստրիտի, ստամոքսի խոցի, ինչպես նաեւ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության դրսեւորում, որի դեպքում տեղի է ունենում ստամոքսի պարունակության արտանետում դեպի կերակրափող: Խիստ ցանկալի է դիմել բժշկի:
Սրտխառնոց առավոտյան ժամերին
Առավոտյան սրտխառնոցը կարող է առաջանալ հղի կանանց, ինչպես նաեւ այն մարդկանց շրջանում, որոնք ունեն լեղարտադրող համակարգի խանգարումներ: Սրտխառնոցի պատճառը, օրինակ, կարող է լինել ստամոքսում լեղու արտանետրումը: Գիշերը տեղի է ունենում լեղու արտազատում, որը կարող է հայտնվել ստամոքսում եւ մի քանի ժամ շարունակ գրգռել այն: Առավոտյան մարդը կարող է զգալ սրտխառնոց բերանում դառնահամի, լեզվի վրա դեղին նստվածքի հետ միասին:
Գլխացավով ուղեկցվող սրտխառնոց
Գլխացավը սրտխառնոցի հետ մեկտեղ կարող է լինել գանգուղեղային տրավմայի հետեւանք: Բացի այդ, գլխացավով ուղեկցվող սրտխառնոցը կարող է կապված լինել ինչպես արյան բարձր խտության եւ թրոմբոզների, այնպես էլ արյան հեղուկացման դեպքում (թրոմբոցիպենիա):
Գլխացավն ու սրտխառնոցը նաեւ կարող է ծագել միգրենի եւ գլխուղեղի վնասվածքների դեպքում, այդ թվում՝
Սրտխառնոցի ուրիշ հնարավոր պատճառներն են.
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day