Գրիպի դեմ հայտնի դեղամիջոցն իսկապես արդյունավետ է. գիտնականներ

24 դեկտեմբերի, 2019  23:42

Գրիպի դեմ հայտնի «Տամիֆլյու» (օսելտամիվիր) դեղամիջոցն իսկապես արդյունավետ է՝ ցույց է տվել նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Lancet ամսագրում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ դեղամիջոցից ավելի շատ օգուտ են ստանում տարեցները եւ ուղեկցող հիվանդություններ ունեցող մարդիկ. հիվանդության ախտանիշները նրան մոտ անցնում են 2-3 օր ավելի շուտ:

Օսելտամիվիրը գրիպի դեմ դեղամիջոց է նեյրոմինիդազի ինհիբիտորների խմբից: Չնայած զանգվածային կիրառմանը՝ գիտնականները հաճախ պնդում են, որ դրա արդյունավետության ապացույցները հակասական են եւ ոչ բավարար:

Նոր հետազոտությանը, որը անցկացվել է Ուտրեխտի եւ Օքսֆորդի համալսարանների գիտնականների կողմից, մասնակցել է 3266 պացիենտ 15 եվրոպական երկրներից:

Օքսֆորդի համալսարանից պրոֆեսոր Քրիս Բաթլերի խոսքով՝ հետազոտությունը ցույց է տվել, որ օսելտամիվիրն օգնում է մարդկանց ապաքինվել գրիպանման հիվանդություններից միջինում մեկ օր ավելի շուտ, քան կարող էր լինել առանց դրա կիրառման: Ավելի շատ օգուտ են ստացել տարեցները եւ ուղեկցող հիվանդություններ ունեցող մարդիկ. հիվանդության ախտանիշները նրան մոտ անցնում են 2-3 օր ավելի շուտ, քան նրանք, ովքեր չեն ընդունել դեղամիջոցը: Առավել տարածված կողմնակի էֆեկտներից են սրտխառնոցն ու փսխումը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում