55-ամյա կինն արթնացել է սեփական հուղարկավորության ժամանակ

10 հունվարի, 2020  12:07

Հնդկաստանի Կարնատակա նահանգից 55-ամյա Մալատի Չաուգուլին անսպասելիորեն արթնացել է սեփական հուղարկավորության ժամանակ, հաղորդում է The Hindu-ն:

Կինը հայտնվել է մասնավոր հիվանդանոցում, նրա մոտ բարձր ջերմություն է եղել, իսկ որոշ ժամանակ անց նա կորցրել է գիտակցությունը: Բժիշկները չեն կարողացել վերակենդանացնել նրան:

Կնոջ հարազատները նրա մարմինը տարել են գյուղ, որտեղ ապրել է Մալատին: Հուղարկավորության ժամանակ Մալատին արթնացել է, բացել աչքերն ու բարձրացել:

Ներկաներից մեկը ենթադրել է, որ նա չէր մահացել, այլ պարզապես գտնվում էր կոմայի մեջ: Մյուսները դա անվանել են հրաշքով «հարություն» եւ հրաժարվել այլ բացատրություններ ընդունել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում