Թուրքիայում կորոնավիրուսի կասկածանքով 12 մարդու են հոսպիտալացրել, Ռուսաստանում՝ 2

29 հունվարի, 2020  18:14

Թուրքիայում 2019-nCoV կորոնավիրուսի կասկածանքով 12 մարդու են հոսպիտալացրել՝ Չինաստանից 10 զբոսաշրջիկի եւ Թուրքիայի 2 քաղաքացու: Վորոնեժում 2 մարդ է հոսպիտալացվել, որոնք վերադարձել են Չինաստանից եւ ՍՇՎ ախտանիշներ են ունեցել:

Թուրքիայի Աքսարայ նահանգի նահանգապետ Ալի Մանտին նշել է, որ հիվանդությունը հայտնաբերվել է չինացի զբոսաշրջիկներից միայն մեկի մոտ, սակայն մյուսներին, այդ թվում գիդին եւ ավտոբուսի վարորդին, մեկուսացրել են զգուշավորության նկատառումներով: Նրանց անալիզները պատասխանները դեռ հայտնի չեն, բոլորը գտնվում են հատուկ ինֆեկցիոն բաժանմունքում:

Իսկ Վորոնեժի պացիենտներն են 55-ամյա մի կին եւ 35-ամյա մի տղամարդ: Նախնական տեղեկություններով՝ նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Նշենք, որ կորոնավիրուսի վարակման դեպքեր են գրանցվել Չինաստանում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Սինգապուրում, Հոնկոնգում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Վիետնամում:

Հիշեցնենք, որ Երեւանի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվել է Չինաստանի երկու քաղաքացի: Նախնական տվյալներով՝ նրանցից մեկի մոտ, ամենայն հավանականությամբ, սովորական ՍՇՎ է։ Մյուս զբոսաշրջիկը, ամենայն հավանականությամբ, առողջ է:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում