Տարեց մարդիկ նույնպես կարող են երիկամի դոնոր հանդիսանալ

12 հուլիսի, 2014  23:43

Հետազոտությամբ պարզվել է, որ տարեց մարդիկ նույնպես կարող են, առանց առողջությանը էական վնաս պատճառելու, երիկամի դոնոր հանդիսանալ, տեղեկացնում է NewsMax Health-ը:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում 55 տարեկանից բարձր՝ երիկամի դոնոր հանդիսանոց մարդկանց թիվը նկատելիորեն աճ է գրանցել, սակայն քիչ չեն նաեւ բարձրաձայնվող մտահոգություններն այն մասին, որ, երիկամից հրաժարվելով, տարեց մարդիկ սրտի հետ կապված խնդիրների առաջացման եւ վաղ մահացության վտանգի են ենթարկվում:

Փենսիլվանիայի համալսարանին կից գործող Պերելմանի բժշկական դպրոցի գիտահետազոտական խմբի անդամները ութ տարի շարունակ երիկամի դոնոր հանդիսացող ավելի քան 3300 եւ նույնքան՝ զույգ երիկամ ունեցող տարեց մարդկանց առողջությանն են հետեւել:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ երկու խմբերում ներառված մասնակիցների մոտ սրտային հիվանդությունների, շաքարախտի (որպես սրտանոթային եւ երիկամային հիվանդությունների առաջացման ռիսկի գործոն) առաջացման եւ վաղ մահացության նույնանման ցուցանիշներ են գործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում