Նոր COVID-19 կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 1491-ի: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տեղեկությունների՝ վերջին օրվա ընթացքում գրանցվել է մահվան 124 դեպք:
Պացինետներից մեկը մահացել է Ճապոնիայում. սա այս երկրում կորոնավիրուսի հետեւանքով մահվան առաջին դեպքն է: Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ նա մոտ 80 տարեկան կին էր:
Կորոնավիրուսի հետեւանքով մահվան 116 նոր դեպք է գրանցվել միայն չինական Հուբեյ նահանգում, որը համարվում է բռնկման էպիկենտրոնը:
Վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 65 247-ի: Առողջացել եւ հիվանդանոցներից դուրս է գրվել 7099-ը (արդեն հայտնի ելքով դեպքերի 83 տոկոսը): Դեռեւս հիվանդ է 56 657 պացիենտ, որոնցից 10 608-ը (19 տոկոս) ծանր կամ կրիտիկական վիճակում է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր