• Latest news

Նոր կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 1491-ի

14 փետրվարի, 2020  09:28

Նոր COVID-19 կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 1491-ի: Ըստ  worldometers.info/coronavirus/-ի տեղեկությունների՝ վերջին օրվա ընթացքում գրանցվել է մահվան 124 դեպք: 

Պացինետներից մեկը մահացել է Ճապոնիայում. սա այս երկրում կորոնավիրուսի հետեւանքով մահվան առաջին դեպքն է: Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ նա մոտ 80 տարեկան կին էր:

Կորոնավիրուսի հետեւանքով մահվան 116 նոր դեպք է գրանցվել միայն չինական Հուբեյ նահանգում, որը համարվում է բռնկման էպիկենտրոնը:

Վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 65 247-ի: Առողջացել եւ հիվանդանոցներից դուրս է գրվել 7099-ը (արդեն հայտնի ելքով դեպքերի 83 տոկոսը): Դեռեւս հիվանդ է 56 657 պացիենտ, որոնցից 10 608-ը (19 տոկոս) ծանր կամ կրիտիկական վիճակում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։