Չկան բավարար ապացույցներ այն մասին, որ կանաչ թեյի էքստրակտը եւ այլ բիոակտիվ հավելումներ կարող են արդյունավետ լինել ավելորդ քաշի դեմ պայքարում: Նման եզրակացության են խոշոր հետազոտության հեղինակները, արդյունքները հրապարակվել են Diabetes, Obesity & Metabolism ամսագրում:
Ինչպես նշել է հետազոտության առաջատար հեղինակ Նիք Ֆուլլերը՝ Սիդնեյի համալսարանի պրոֆեսորը, ամբողջ աշխարհում ճարպակալության տարածման ֆոնին մարդիկ ավելի հաճախ են դիմում նիհարեցման այլընտրանքային միջոցների: Բիոակտիվ հավելումների գլխավոր խնդիրը, նրա խոսքով, այն է, որ դրանք դեղամիջոցներ չեն եւ դրանց վաճառքի համար արդյունավետության ապացույցներ պետք չեն:
Գիտնականները վերլուծել են 54 հետազոտությունների տվյալներ՝ համեմատելով պլացեբոյով բուսական միջոցները ավելորդ քաշի դեմ պայքարում: Դրանց թվում են եղել կանաչ թեյի էքստրակտներ, էֆեդրա, գարցինիա եւ այլն: ՈՐոշ հետազոտություններ ցույց են տվել բուսական էքստրակտների որոշակի արդյունավետությունը, սակայն դրանց էֆեկտն այնքան քիչ է եղել (առնվազն 2,5 կգ), որ չի համարվել վիճակագրորեն նշանակալի:
Ավելին, հեղինակների խոսքով, բիոկատիվ հավելումների բարձր արժեքը բացարձակ արդարացված չէ, հատկապես եթե հաշվի առնենք, որ դրանց արդյունավետությունը եւ նույնիսկ անվտանգությունը հարցականի տակ են:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում