Իրանում կորոնավիրուսից արդեն 19 մարդ է մահացել, ախտորոշված դեպքերի թիվը հասել է 139-ի

26 փետրվարի, 2020  17:14

Իրանում կորոնավիրուսից արդեն 19 մարդ է մահացել, ախտորոշված դեպքերի թիվը հասել է 139-ի: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Քիյանուշ Ջահանպուրը:

Միայն վերջին մեկ օրվա ընթացքում երկրում գրանցվել է մահվան 4 եւ վարակման 44 նոր դեպք: Երեկ հայտնի է դարձել 95 վարակվածի եւ 15 զոհի մասին:

Վարակվածների թվում է Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին, ինչպես նաեւ պատգամավոր Մահմուդ Սադեկին:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում