Կորոնավիրուսի տարածումը «խիստ մտահոգություն է առաջացնում». ԱՀԿ

26 փետրվարի, 2020  20:23

Իտալիայում, Իրանում եւ Հարավային Կորեայում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կտրուկ աճը «խիստ մտահոգություն է առաջացնում»: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

««Համաճարակ» բառի անփույթ օգտագործումը զգալի օգուտ չի բերում, սակայն այն ռիսկեր է կրում՝ կապված վախի եւ խուճապի առաջացման հետ»,- ասել է նա, փոխանցում է Reuters-ը:

Նա նաեւ հայտնել է, որ ԱՀԿ առաքելությունը մոտակա օրերս կմեկնի Իրան՝ իրավիճակը գնահատելու համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում