10 տարով երիտասարդանա՞լ եք ուզում՝ շուն պահեք

16 հուլիսի, 2014  23:41

Ասում են՝ շունը լավագույն բարեկամն է: Պարզվում է՝ ոչ միայն: Այս հանրահայտ կենդանին տիրոջը 10 տարով երիտասարդացնելու ներուժ ունի, հաղորդում է The Daily Mail-ը:

Բնականաբար՝ խոսքը ֆիզիկական ակտիվության մասին է, որի շնորհիվ օրգանիզմն ավելի դանդաղ է ծերանում: Մասնավորապես, ակտիվ կյանք վարելով, մկանների եւ ոսկրային բարդություններից կարող եք խուսափել եւ բացի այդ էլ՝ մտավոր առողջություն խթանել:

Փորձագետների համոզմամբ, շուն պահող մարդիկ դեպրեսիայի նկատմամբ բարձր դիմադրողականություն ունեն: Նվազագույն ծախս եւ պատասխանատություն ենթադրող ընկերակցությունը առողջարար անդրադարձ է ապահովում մարդու ինքնազգացողության համար:

Հետազոտության շրջանակում միմյանցից առավելագույնը 100 կմ հեռավորությամբ բնակվող 547 տարեց՝ միջինը 79 տարեկան մադրկանց կենցաղն է ուսումնասիրվել: Մասնակիցները, որոնց 9 տոկոսը շուն է պահում, գիտնականների խնդրանքով յոթ օր շարունակ շարժումները գրանցող արագաչափ սարք են կրել:

Արդյունքում պարզվել է, որ «լավագույն բարեկամի» ընկերակցությամբ ապրող մարդիկ դեպրեսիայի նկատմամբ նշանակալի դիմադրողականություն ունեն, քանի որ անհրաժեշտ՝ մյուսների համեմատ 12 տոկոսով բարձր ֆիզիկական ակտիվություն են ցուցաբերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում