9 նոր փաստ կորոնավիրուսի մասին

23 մարտի, 2020  17:21

Գիտնականներն ամեն օր COVID-19 կորոնավիրուսի մասին նոր փաստեր են իմանաում եւ հրապարակում: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր, որոնց մասին հայտնի է դարձել վերջին շրջանում.

Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է առաջացնել հոտառության եւ համի ժամանակավոր կորուստ: Այսպիսի «կողմնակի էֆեկտներ» են լինում նաեւ այլ վիրուսային հիվանդությունների, այդ թվում՝ գրիպի դեպքում: Մարսողության խանգարումը եւս մեկ ախտանիշ է, որը բավականին հաճախ է հանդիպում կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում՝ ջերմության, հազի եւ հեւոցի հետ միասին: Ավելի վաղ կարծիք կար, որ կորոնավիրուսը վտանգավոր է միայն տարեցների համար, բայց հիմա պարզվել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի ծանր ձեւը կարող է սպառնալ նաեւ երիտասարդներին: COVID-19 նոր կորոնավիրուսն, ամենայն հավանականությամբ, մորից երեխային չի փոխանցվում. վարակված կանայք կարող են առողջ երեխաներ ծնել: Կորոնավիրուսի հանդեպ առավել ընկալունակ են II խմբի արյամբ մարդիկ, իսկ առավել կայուն են I խմբի արյուն ունեցողները: COVID-19 նոր կորոնավիրուսը, հավանաբար, անչափ կայուն է եւ կարող է զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում պահպանվել մինչեւ 2 տարի: Թեթեւ ձեւի կորոնավիրուսային ինֆեկցիա տարած պացիենտներն առողջանում են հիվանդության առաջին ախտանշանները հայտնվելուց հերո շուրջ 2 շաբաթ անց: Իբուպրոֆենի եւ կորտիզոնի նման հակաբորբոքային դեղամիջոցների, ինչպես նաեւ կորտիկոստերոիդների ընդունումը կորոնավիրուսային ինֆեկցիայի ժամանակ կարող է առողջական վիճակը վատթարացնել: Նոր կորոնավիրուսը «կենսաբանական զենք» չէ եւ առաջացել է բնական էվոլյուցիայի հետեւանքով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում