Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար տասնյակ բժիշկներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից գործուղվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց

1 ապրիլի, 2020  16:20

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը մարտ ամսից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցների և շտապօգնության մեքենայի վարորդների:

Ինչպես տեղեկացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին աշխատանքային գործուղման մեջ են`

Բժիշկ ռեանիմատոլոգ` Արմեն Ասլանյանը, Տիգրան Վարդանյանը, Սամվել Միրիբյանը, Սրտաբան Նոնա Ասատրյանը, Հոգեբան Արթուր Եղիազարյանը, Բուժքույրեր վերակենդանացման բաժանմունքից` Աննա Սուքիասյանը, Ինեսսա Սուքիասյանը, Շուշանիկ Մարտիրոսյանը, Մարիամ Աբրահամյանը, Մարինե Համբարձումյանը, Ելենա Ալեքսանյանը:

«Նորք» ինֆեկցիոն հիվանադանոցում պարբերաբար խորհրդատվություններ են մատուցում`

Նեֆրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Սոնյա Փալանջյանը, Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Սերգեյ Միրզոյանը, վիրաբույժ Տիգրան Բաբասյանը Ուրոլոգ Ղուկաս Մովսիսյանը, Գաստրոսկոպիստ Արտյոմ Դանիելյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում