Ինչպե՞ս կարանտինի ժամանակ ավելորդ քաշ չհավաքել եւ պահպանել առողջությունը. ԱՀԿ-ի խորհուրդները

6 ապրիլի, 2020  19:25

Ինչպե՞ս կարանտինի ժամանակ ավելորդ քաշ չհավաքել եւ պահպանել առողջությունը: Մի քանի խորհուրդով կիսվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի ղեկավար Ժոաո Բրեդան:

«Կարող եք վարժություններ կատարել, պարել, խաղալ երեխաների հետ, հավաքել տունը կամ խնամել այգին»,- ասել է նա RT-ի հետ զրույցում:

Նա նաեւ խորհուրդ է տվել քայլել սենյակում եւ 30 րոպեից ավել չնստել:

Մասնագետը հիշեցրել է, առողջության եւ նորմալ քաշի պահպանման համար մարդը պետք է շաբաթական առնվազն 75 րոպե ֆիզիկական վարժություններ անել:

Ինչ վերաբերում է սնվելու հարցին, Բրեդան խորհուրդ է տվել նվազեցնել աղի, շաքարավազի եւ ճարպերի օգտագործումը: Խորհուրդ է տրվում շատ ջուր խմել եւ հրաժարվել ալկոհոլից, քանի որ այն ազդում է հոգեկանի վրա, վնասում առողջությունն ու կախվածություն առաջացնում: 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում