• Latest news

Ռուսաստանն աշխարհում երրորդ տեղում է կորոնավիրուսով վարակվածների թվով

11 մայիսի, 2020  19:17

Ռուսաստանն աշխարհում երրորդ տեղում է կորոնավիրուսով վարակվածների թվով՝ անցնելով Իտալիային եւ Մեծ Բրիտանիային: Մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է վարակման 11 656 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 344-ի:

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, որը զբաղվում է կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման մշտադիտարկմամբ, առաջին տեղում նախկինի պես ԱՄՆ-ն է, երկրորդ՝ Իսպանիան:

Վարակվածներից 46,5 տոկոսի մոտ հիվանդությունն ընթացել է առանց ախտանիշների եւ հայտնաբերվել է միայն թեստավորմամբ:

Մեծ Բրիտանիայում գրացվել է 220 449 վարակակիր, Իտալիայում՝ 219 070:

COVID-19-ի զոհերի թվով ՌԴ-ն առայժմ զգալիորեն զիջում է մի ամբողջ շարք երկրների. 2009 մարդ՝ ընդդեմ ԱՄՆ-ում 79 526-ի, Մեծ Բրիտանիայում՝ 31 896-ի, Իտալիայում՝ 30 560-ի, Իսպանիայում՝ 26 621-ի, Ֆրանսիայում՝ 26 352-ի

Ռուսաստանում վերջին մեկ օրում մահացել է 94 մարդ, որոնցից մեծ մասը (56 մարդ) Մոսկվայում: Մայրաքաղաքում մեկ օրում գրանցվել է նաեւ ապաքինվածների ռեկորդային թիվ՝ 4032 պացիենտ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել