Մասնագետները նկարագրել են կորոնավիրուսի «լուռ» տարածման սցենարը

14 մայիսի, 2020  23:18

Փրինսթոնի (ԱՄՆ) համալսարանի մասնագետները նկարագրել են կորոնավիրուսի «լուռ»՝ առանց ախտանիշների տարածման սցենարը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում:

Նրանց խոսքով՝ կորոնավիրուսի տարածումը կապված է նաեւ նրա հետ, որ այն առանց ախտանիշների է ընթանում: Մասնագետները ենթադրում են, որ «լուռ» տարածման սցենարը կարող է գործոններից մեկը լինել, որը բացատրում է պաթոգենի արդյունավետ մուտացիան:

Ինչպես եւ բարդ օրգանիզմները, վիրուսները զարգանում են բնական ընտրության ճանապարհով: Եթե նոր փոփոխությունները նպաստում են պաթոգենի փոխանցմանը, ապա շտամմը կտարածվի նաեւ հետագայում: Պրոֆեսոր Սայմոն Լեւինի խոսքով՝ վիրուսի էվոլյուցիան ենթադրում է կոմպրոմիս տարածման արագության մեծացման եւ տիրոջ կենսունակության պահպանման միջեւ:

Մաթեմատիկական մոդելների կառուցման հիման վրա գիտնականները եզրակացության են եկել, որ ամենից արդյունավետ են վիրուսների այն շտամմները, որոնք կոմբինացնում են 2 մոտեցումները, այսինքն ունակ են եւ՛ առաջացնել, եւ չառաջացնել հիվանդության ախտանիշներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում