Ինչու՞ է մինչեւ 2 տարեկան երեխաների համար դիմակ կրելը վտանգավոր

26 մայիսի, 2020  16:05

Մինչեւ 2 տարեկան երեխաների համար վտանգավոր է բժշկական դիմակներ կրել: Այս մասին նախազգուշացնում են Ճապոնիայի մանկաբույժների ասոցիացիայի մասնագետները, եւ նրանց առաջարկությունները հրապարակվել են կազմակերպության կայքում:

Մասնագետները բացատրել են, որ փոքր երեխաները նեղ օդուղիներ ունեն, ուստի դիմակ կրելը կարող է դժվարացնել նրանց շնչառությունը եւ շնչահեղձություն առաջացնել: Բացի այդ, շոգ եղանակին դիմակները նաեւ մեծացնում են երեխաների մոտ ջերմային հարվածների ռիսկը եւ մեծացնում են սրտի ծանրաբեռնվածությունը:

Բժիշկները հիշեցրել են, որ երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակման լուրջ դեպքեր քիչ կան, ընդ որում, նրանց մեծ մասը վարակվել է ընտանիքի անդամներից:

Ճապոնիայում, վերջին տվյալների համաձայն, հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 16 581 դեպք, բուժվել է 13 612 հիվանդ, մահացել է 830-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում