Գիտնականները կորոնավիրուսի մեջ մարդկային սպիտակուցի մաս են հայտնաբերել

4 հունիսի, 2020  13:50

Քեմբրիջի համալսարանի գիտնականները SARS-CoV-2 կորոնավիրուսի մեջ հայտնաբերել են 8 ամինաթթուներից ներդիր, որը նման է մարդկային սպիտակուցներից մեկում նույնպիսի հատվածին: Հետազոտությունը հրապարակվել է eLife գիտական ամսագրի կայքում:

Արհեստական ինտելեկտի միջոցով մասնագետներին հաջողվել է COVID-19 հիվանդություն առաջացնող SARS-CoV-2-ի սպիտակուցներում եզակի հերթագայություններ գտնել: Այդ հերթագայությունները եղել են այն տեղում, որտեղ կարգավորվում է մարդկային բջջի մեջ կորոնավիրուսի հնարավոր մուտքը: Ատիպիկ թոքաբորբի SARS-CoV-ի շտամների եւ կենդանական ծագման շտամների համեմատությունը ցույց է տվել, որ SARS-CoV-2-ը ներդիրի հերթագայություն է ձեռք բերել S1/S2 հատվածում:

Ավելի քան 20 հազար մարդկային սպիտակուցներից RRARSVAS պեպտիդն առկա է միայն մեկում՝ ENaC-ɑ-ում: Շնչառական ուղիների մակերեւույթին դրա ցածր ակտիվությունը բերում է հեղուկի վերաաբսորբցիայի խանգարման: Այս պաթոլոգիան նկատվել է COVID-19-ով հիվանդացած սուր շնչառական դիսթրես համախտանիշով մարդկանց մոտ:

Քեմբրիջից մասնագետները ենթադրում են, որ կորոնավիրուսը, հավանաբար, հատուկ էվոլյուցիայի է ենթարկվել մարդու պրոտեազայի սուբստրատի նմանակման համար: Սակայն այս տեսությունը ոչ մի կերպ չի հաստատում SARS-CoV-2-ի արհեստական ծագումը, պնդում է կորոնավիրուսների հարցերով մասնագետ Միխայիլ Շչելկանովը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում