Ո՞ր ախտանիշները պետք է մտահոգեն մարդկանց, ովքեր թեստավորում են կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը

27 հունիսի, 2020  16:40

Մի շարք ախտանիշներ պետք է մտահոգեն մարդկանց, ովքեր թեստավորում են կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը՝ պնդում է Ի. Ի. Մեչնիկովի անվան պատվաստանյութերի եւ շիճուկների գիտահետազոտական ինստիտուտի պատվաստանյութերի պրոֆիլակտիկայի լաբորատորիայի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Կոստինովը:

Նրա խոսքով՝ օրգանիզմի թեթեւ արձագանք կարող է համարվել մինչեւ 37,5 աստիճան ջերմությունը, նորմալ միջին արձագանքը՝ մինչեւ 38,5 աստիճան: Իսկ դրանից բարձր աստիճանը, նրա խոսքով, ցույց է տալիս ուժեղ արձագանքը, հաղորդում է ՌԻԱ-ն:

Չափավոր արձագանք կարելի է համարել նաեւ ներարկման հատվածի կարմրությունը: Որպես կանոն արձագանքը չպետք է մնա 2 օրից ավելի:

Հիշեցնենք, որ այժմ Ռուսաստանում նոր պատվաստանյութ են փորձարկում Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության կենտրոնն ու ՊՆ-ն: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում