Գիտնականները կորոնավիրուսից մահվան նոր գործոն են նշել

13 հուլիսի, 2020  13:12

Կորոնավիրուսից մահվան ռիսկը բարձրացնող կարեւոր գործոններից է գլյուկոզի բարձր պարունակությունն արյան մեջ՝ հիպերգլիկեմիան: Այս մասին նշվում է Diabetologia ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ չինացի գիտնականները կապ են գտել արյան գլյուկոզի եւ կորոնավիրուսով պացիենտների մահվան միջեւ, որոնց մոտ նախկինում շաքարախտ չէր ախտորոշվել: Մահվան են հանգեցնում այն բարդությունները, որոնք զարգանում են COVID-19-ի ֆոնին։

Նման բարդություններից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար գլիկեմիկ թեստավորումներ անցկացնել, ինչը թույլ կտա վերահսկել մարդու սրտանոթային համակարգի վիճակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում