Բետա-ամիլոիդը, որի կուտակումն Ալցհեյմերի հիվանդության զարգացման պատճառներից մեկն է համարվում, ունի հակավիրուսային եւ հակամանրէային հատկություններ, պարզել են Սլոուն-Քեթերինգի անվան ուռուցքաբանական կենտրոնի գիտնականները:
Այս բացահայտումը ենթադրում է, որ կարող է կապ լինել վարակների նկատմամբ իմունային պատասխանի եւ Ալցհեյմերի հիվանդության զարգացման միջեւ:
Գիտնականները նկատել են, որ IFITM3 սպիտակուցը մասնակցում է հարուցիչներին իմունային պատասխանում. այն նաեւ առանցքային դեր է խաղում ուղեղում ամիլոիդ-բետայի կուտակման գործում:
Nature ամսագրում հրապարակված հոդվածում հետազոտության հեղինակները ցույց են տվել, որ IFITM3-ը փոխում է գամմա-սեկրետազա կոչվող ֆերմենտի ակտիվությունը, որը նախորդներ սպիտակուցները վահանիկները կազմող բետա-ամելոիդի ֆրագմենտների է բաժանում:
Նրանք նաեւ պարզել են, որ IFITM3 հեռացումը նվազեցնում է գամմա-սեկրետազի ֆերմենտի ակտիվությունը եւ, որպես հետեւանք, նվազեցնում է ամիլոիդային վահանիկների քանակը մկների մոտ, որոնց վրա մոդելավորվել էր հիվանդությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում