Վեյփինգը կարող է նպաստել կրծքի քաղցկեղի առաջացմանը. հետազոտություն

16 սեպտեմբերի, 2020  13:57

Յեյլի, Զոնս Հոփկինսի եւ Պրինսթոնի համալսարանների հետազոտողները պարզել են, որ վեյփինգը մեծացնում է կրծի քաղցկեղի հավանականությունը: Նրանց նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Cancer Letters-ում, ցույց է տվել, որ վեյփինգն ուռուցքների զարգացմանը նպաստող միջավայր է ստեղծում եւ` ոչ միայն կրծքագեղձի, այլ նաեւ` մարմնի այլ մասերի, հայտնում է The Daily Mail-ը:

Մասնագետները փորձարկում են անցկացրել մկների վրա, որոնց մի մասը պահվել է մաքուր օդի պայմաններում, իսկ մյուս մասը ենթարկվել է էլեկտրոնային ծխախոտի գոլորշիներին: Փորձի սկզբից 2 շաբաթ անց բոլոր կենդանիներին կրծքի քաղցկեղի բջիջներ են ներարկվել: 6 շաբաթ անց հայտնաբերվել է, որ ուռուցքները գրեթե 2 անգամ ավելի արագ են աճում գոլորշացումներիազդեցության տակ գտնվող մկների մոտ:

Ավելին, էլեկտրոնային ծխախոտի գոլորշիները շնչող մկների մոտ թոքերի մետաստազներ են առաջացել:Վեյփինգը կարող է խորացնել սրտի եւ թոքերի հիվանդությունները, իրենց հերթին հայտարարել են Մեծ Բրիտանիայի կառավարության փորձագետները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում