Մյանմարում երկգլխանի երեխա է ծնվել

17 սեպտեմբերի, 2020  15:44

Մյանմարում երկգլխանի երեխա է ծնվել: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գերատեսչության տեղեկություններով՝ 29-ամյա Սանդա Մյինի երեխան ծնվել է Նեյպիդոյի հիվանդանոցում: Ծնվելուց հետո երեխային տեղափոխել են մայրաքաղաքի մանկաբուժական մասնագիտացված հաստատություն:

Երեխայի վիճակի մասին տվյալներ դեռ չկան:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում