Գիտնականները հեղափոխական բնական հակաբիոտիկ են հայտնաբերել

23 սեպտեմբերի, 2020  23:30

Տյումենի պետական ​​համալսարանի (Ռուսաստան) հետազոտողները եւ նրանց գործընկերները հեղափոխական բնական հակաբիոտիկ են հայտնաբերել, որը կարող է արդյունավետ լինել բակտերիաների եւ սնկերի առաջացրած հիվանդությունների մեծ մասի դեմ: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասնագետների կարծիքով` այսօր համաշխարհային դեղագիտության կարեւորագույն խնդիրներից մեկը դեղամիջոցների որոնումն է, որոնք կարող են պայքարել հակաբիոտիկների նկատմամբ կայուն միկրոօրգանիզմների դեմ, որոնք տարեցտարի ավելանում են:Գիտնականների կողմից հայտնաբերված միջոցը կարող է արդյունավետ լինել այդպիսի միկրոօրգանիզմների դեմ: Ավելին, այն կարող է ունիվերսալ լինել, այսինքն` կարող է հաղթահարել ինչպես բակտերիալ, այնպես էլ սնկային ինֆեկցիաները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում