Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`
լինեք 18 տարեկան, լինեք առնվազն 53 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, 63 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք, արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը`60, առավելագույնը` 140 սիստոլիկ, նվազագույնը` 90 զարկերակը լինի 60-90 հարված րոպեումՀիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ է արել կամավոր դոնորության:
Ինչպես տեղեկացնում է ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Հ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ, արյունատվության համար կամ բացարձակ եւ ժամանակավոր հակացուցումներ:
բացարձակ, երբ մարդը երբևէ չի կարող հանձնել արյուն ժամանակավոր, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր:Բացարձակ հակացուցումներն են.
Վարակիչ հիվանդությունները (ՄԻԱՎ-վարակակրություն, վիրուսային հեպատիտներ, երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ, սիֆիլիսի, բնածին կամ ձեռքբերովի, տուբերկուլյոզի բոլոր ձևերը, բրուցելյոզ և այլն): Սիրտ-անոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, արյան հիվանդությունները և այլն:Բացի մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձիք` նույնասեռականները, մարմնավաճառները, կալանավայրերում գտնվող անձիք, վիրուսային հեպատիտներով հիվանդների և վարակակիրների, ՁԻԱՀ-ով հիվանդների և ՄԻԱՎ-վարակակիրների ընտանիքի անդամներ:
Դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներն են.
1) արյան բաղադրամասերի փոխներարկում, դաջվածք, մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող բժշկական գործիքային միջամտություններ
6 ամիս
2) վիրահատություններ, այդ թվում նաև՝ հղիության արհեստական ընդհատում
6 ամիս
3) Հայաստանի Հանրապետությունից դուրս երկարատև (1 ամսից ավելի) գործուղում(վարակների էնդեմիկ օջախներում)
6 ամիս
4) հղիության և լակտացիայի շրջան
ոչ պակաս, քան 1 տարի ծննդաբերությունից հետո, ոչ պակաս, քան 3 ամիս լակտացիայի ավարտից հետո
5) դաշտանի շրջան
դաշտանի ավարտից հետո ոչ պակաս, քան 5 օր
6) ալերգիկ վիճակներ
2 ամիս
7) 37 ˚C ջերմաստիճանից բարձր ջերմություն, վերին շնչառական ուղիների սուր բորբոքումներ
1 ամիս
8) պատվաստումներ`
կենդանի վակցինա սպանված վակցինա կատաղության դեմ հեպատիտ Բ-ի դեմ
1ամիս10 օր2 շաբաթ
6 ամիս
9) դեղերի օգտագործում` հակաբիոտիկներ, սալիցիլատներ և ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ
1 շաբաթից մինչև 1 ամիս
10) մալարիայի էնդեմիկ վայրերից վերադարձած անձինք
5 տարի
11) ոգելից խմիչքների ընդունում
24 ժամ
12)ալանինամինատրանսֆերազայի բարձրացում մինչև 2 անգամ
3 ամիս
Ինչպես նախապատրաստվել արյունատվության
Եթե Դուք համապատասխանում եք նշված պայմաններին, ապա`
արյունատվության օրը չպետք է օգտագործեք յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ, արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործեք ոգելից խմիչքներ, Ձեր ընտրած արյան կետը ներկայանաք անձնագրով և/կամ զինվորական գրքույկով/:Դոնորը լրացնում է հարցաթերթիկը, որում նշում է իր առողջական վիճակի և ապրելակերպի մասին, որից հետո անցնում է լաբորատոր հետազոտություն և զննվում է թերապևտի կողմից: Արյունատվության գործընթացն իրականացվում է միանվագ ստերիլ պարագաներով: Արյունատվությունն իրականացվում է ժամը 9.00-13.00-ը ամեն օր, բացի հանգստյան և տոնական օրերից: Ցանկալի է չնախատեսել արյունատվություն քննություններից, մրցումներից և այլ ինտենսիվ աշխատանքներից առաջ:
Արյունատվությունից հետո անհրաժեշտ է.
10-15 րոպե մնալ հանգիստ պառկած վիճակում, վիրակապը պահել 1.5-2 ժամ, այդ օրը չզբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով, չօգտագործել ոգելից խմիչք, լավ սնվել և խմել շատ հեղուկ:Պատվաստումների կատարում թույլատրվում է արյունատվությունից առնվազն 10 օր հետո:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում