Հայաստանը միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թվով աշխարհում 24-րդ տեղում է

30 սեպտեմբերի, 2020  12:35

Հայաստանը միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թվով հայտնվել է աշխարհում 24-րդ տեղում։ Սեպտեմբերի 30-ի տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 50,359 դեպք եւ մահվան 959 դեպք՝ միլիոն բնակչությանը 323 մահ։

Ըստ https://www.worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ Հայաստանում միլիոն բնակչությանը բաժին է ընկնում կորոնավիրուսով վարակման 16 987 դեպք։

Նշենք, որ մի քանի օր առաջ երկիրը միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թվով աշխարհում 22-րդ տեղում էր։ Այս ցուցանիշով առաջին տեղում է շարունակում մնալ Սան Մարինոն (1237), երկրորդ տեղում է Պերուն (979), երրորդ՝ Բելգիան (862)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում