Կորոնավիրուսը հայտնաբերվել է պացիենտի աչքերի մեջ ապաքինվելուց 2 ամիս անց

10 հոկտեմբերի, 2020  10:59

Չինաստանից 64-ամյա կնոջ արքեի մեջ կորոնավիրուսի է հայտնաբերվել ապաքինվելուց 2 ամիս անց: Այդ դեպքը նկարագրել է  Ուհանից ակնաբույժը:

Բժիշկների կարծիքով՝ աչքը կարող է թիրախ-օրգան հանդիսանակ կորոնավիրուսի համար, ինչպես եւ թոքերը:

Կինը ստացիոնար բուժում է ստացել ավելի քան 2 շաբաթ, որից հետո լրիվ ապաքինվել է, ինչը հաստատել է ՊՇՌ թեստը: Սակայն 8 օր անց նրա մոտ ձախ աչքի շրջանում ցուր ցավ է առաջացել, ինչից հետո 3 օր անց ցավ է առաջացել նաեւ ձախ աչքի մեջ, իսկ տեսողությունը վատացել է:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ պացիենտի մոտ ախտորոշվել է գլաուկոմայի սուր նոպա, որն առաջանում է հեղուկի ավելորդ կուտակման պատճառով: Աչքի բարձր ճնշումը չի հաջողվել անցկացնել դեղերի միջոցով, եւ վիրահատական միջամտություն է պահանջվել: Սակայն 10 օր անց կրկնակի վիչահատություն է կատարվել:

Մասնագետներն ուսումնասիրել են պացիենտի աչքի հյուսվածքների նմուշներն ու դրանք համեմատել գլաուկոմայով տառապող պացիենտի աչքի հյուսվածքների նմուշների հետ, ում մոտ կորոնավիրուս չի եղել:Անալիզը պացիենտի աչքի ծիածանաթաղանթում եւ լորձաթաղանթում SARS-Cov-2-ի վիրուսային սպիտակուցներ եւ հակագեններ է հայտնաբերել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում