Դեղամիջոցի արդյունավետությունը ԴՆԹ-ի՞ց է կախված

2 օգոստոսի, 2014  14:01

Հարեւանի մոտ հրաշքներ գործած դեղամիջոցը չի կարող բոլոր դեպքերում նույնպիսի ազդեցություն երաշխավորել: Օրինակ՝ ձեզ մոտ էլ կարող է, զրոյական արդյունավետությունից զատ, բազմաթիվ կողմնակի հետեւանքներ հրահրել: Ինչպես ֆարմակոգենոմիկան է պնդում, երեւույթի պատճառը հաճախ կոնկրետ մարդու ԴՆԹ-ից է կախված:

Բժշկագիտության հիշյալ ոլորտը օրգանիզմի՝ դեղամիջոցների նկատմամբ՝ ԴՆԹ-ից կախված հակազդեցությունն է ուսումնասիրում: Ասել է, թե՝ կարող է հստակ պատասխան տալ հարցին, թե ինչու այս կամ այն դեղամիջոցը կոնկրետ մարդու պարագայում ոչ մի ազդեցություն չի ապահովում: Կամ էլ՝ կողմնակի ազդեցություններից խուսափելու նպատակով, կոնկրետ դեղամիջոցի կիրառումը կանխարգելել:

ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունը ֆարմակոգենոմիկ գործոններից կախվածություն ունեցող ավելի քան 150 դեղամիջոցների ցանկ է կազմել, որոնց պիտակներին 150 Plus նշանն է դրվում: Հիշյալ ցանկում ինչպես քաղցկեղի դեմ նշանակվող դեղորայքներ, այնպես էլ հակադեպրեսատներ եւ ցավազրկողներ կան:

Առավել զգուշամտություն են պահանջում պիտակին կարմիր դրոշ կրող դեղամիջոցները, որոնք նախքան նշանակումը բժշկի նախաձեռնությամբ փորձարկման պահանջ են ներկայացնում:

Օրինակ՝ պիտակին կարմիր դրոշակ կրող կոդեինը, որ տոնզիլէկտոմիայից (նշիկների հեռացում) եւ ադենոդիդների հեռացումից հետո է նշանակվում, երեխայի մոտ որոշակի գենետիկ կոդի առկայության դեպքում, կարող է.

• բացարձակապես անարդյունավետ գտնվել, կամ • ծանր բնույթ կրող կողմնակի ազդեցություններ, մասնավորապես՝ շնչառական բարդություններ հրահրել:

Այնպես որ, մանավանդ եթե նախկինում կոնկրետ դեղամիջոցի հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել, կարող եք բժշկի օգնությանը դիմել՝ արյան պարզագույն հետազոտության համար, որի արդյունքներից ելնելով՝ մասնագետը կարող է այլ դեղամիջոց նշանակել կամ չափաբաժնի փոփոխություն նախաձեռնել:

Հարկ է նշել, որ առողջական ապահովագրությունը մեծ ի մասամբ նման բարդություններ չի ենթադրում: Այնպես որ, ցանկության դեպքում, կարող եք ապահովագրական ընկերությանը դիմել՝ մանրամասները պարզելու եւ կարմիր դրոշակակիր դեղամիջոցների հետ կապված լաբորատոր ծախսերը ներառելու նպատակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում