Կինը դատի է տվել պլաստիկ վիրաբույժին՝ քթի լուսակնարները տարածելու համար

2 օգոստոսի, 2014  11:47

Հիմա կասեք՝ քթի լուսանկար է էլի, դրա տարածումից ի՞նչ վնաս: Մանավանդ, որ, ինչպես դեպքի ուսումնասիրությունն է ցույց տվել, բացի քթից լուսանկարում գրեթե ոչինչ էլ չի երեւում: Բայն, բանից պարզվում է, 2004թ.-ին շնչառական օրգանի պլաստիկ վիրահատության դիմած 55-ամյա Սաբրինա Կրոպը «մեծ տառապանք» է կրել՝ նախկին քթի լուսանկարը համացանցում գտնելով, հաղորդում է FoxNews-ը:

Երբ դոկտոր Ռոբերտ Վալտոնը նախքան վիրահատությունը եւ դրանից հետո Սաբրինայի դեմքն էր լուսանկարում, երբեք չէր մտածի, թե կարող է նման սկանդալային պատմության կենտրոնում հայտնվել: Պարզապես մի քանի տարի անց որոշել էր սեփական ընկերութունը հիմնել եւ ինտերնետային կայքում աշխատանքային փորձի ապացույցները հրապարակել: Ավելին՝ Սաբրինայի նախավիրահատական լուսանկարի տակ էլ հետեւյալ մակագրությունն էր արել՝ «կոկաինից վնասված քիթ. թմրանյութի պարբերական օգտագործման արդյունքում միջնապատի պերֆորացիա եւ բորբոքում, հարակից աճառների կորուստ, սպիավորում եւ օրգանի վերջնական քայքայում է առաջացել»:

Համաձայն օրենքի՝ առողջապահության ոլորտի մասնագետների կողմից հիվանդներից ստացված տեղեկությունները, առանց վերջիններիս համաձայնության, հրապարակման, վաճառքի, կրթական ծրագրերում ներառման եւ այլ նպատակներով օգտագործման ենթակա չեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում