Ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից գրասենյակում

18 հոկտեմբերի, 2020  11:23

Գրասենյակում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը բավականին բարձր է, հատկապես, եթե աշխատակիցները շատ են շփվում միմյանց հետ:

Ի՞նչ կարելի է անել այդ ռիկսը կրճատելու համար:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսի կանխարգելման ընդհանուր միջոցներն ունիվերսալ են, եւ դրանք պետք է պահպանել ցանկացած պարագայում ինչպես գրասենյակներում, այնպես էլ դրանցից դուրս:

Այսպիսով, անհրաժեշտ է.

Հաճախ լվանալ ձեռքերն օճառով առնվազն 20 վայրկյանի ընթացքում; Եթե ձեռքերը լվանալը հնարավոր չէ, դրանք պետք է մշակել ախտահանիչով, որը պարունակում է առնվազն 60 տոկոս սպիրտ; Ձեռք չտալ դեմքն աղտոտ ձեռքերով; Խուսափել մոտ շփումից մարդկանց հետ (տնից դուրս պահպանել շուրջ 2 մետր հեռավորություն); Կրել դիմակ, եթե շրջապատում կան այլ մարդիկ; Փռշտալու եւ հազալու դեպքում փակել բերանն ու քիթն անձեռոցիկով (այնուհետեւ անձեռոցիկը պետք է նետել կափարիչով աղբամանի մեջ, իսկ ձեռքերը՝ ախտահանել); Պարբերաբար ախտահանել մակերեսները, որոնց հպվում եք; Հետեւել առողջությանը: Հիվանդության ախտանշանների դեպքում ինքնամեկուսանալ, չգնալ աշխատանքի:

Որոշ գործատուներ, կախված աշխատանքի առանձնահատկությունից, կարող են աշխատակիցներին ապահովել պաշտպանիչ էկրաններով, ինչպես նաեւ կազմակերպել աշխատակիցների ջերմաչափումը:

Սակայն աշխատակիցները եւս պետք է իրենց ներդրումն ունենալ հիվանդությունը կանխարգելելու դեպքում: Ահա մի քանի օգտակար խորհուրդ.

Աշխատատեղում ունեցեք «պաշտպանիչ փաթեթ»՝ դիմակ եւ ախտահանիչ; Առավելագույնս կրճատեք աշխատավայրում չփումների թիվը: Հիշեք, որ կորոնավիրուսով կարելի է վարակվել մարդուց, որը չունի նախանշաններ; Հնարավորության դեպքում գործընկերների հետ առցանց հանդիպեք; Դիմակ կրելն ու սոցիալական հեռավորություն պահպանելը պետք է լինեն պարտադիր: Հիշեք, որ փակ տարածություններում վարակվելու ռիսկն ավելի բարձր է; Ուրիշ մարդկանց հետ շփման ժամանակահատվածի շարունակականությունը եւս նշանակություն ունի. որքան կարճատեւ է այն, այնքան ցածր է վարակվելու ռիսկը; Փորձեք չօգտվել ուրիշների իրերից եւ սարքերից, այդ թվում՝ գրիչներից, սեղաններից, հեռախոսներից եւ այլն: Եթե դա անխուսափելի է, գոնե ախտահանեք այդ իրերը նախքան օգտագործելն ու դրանից հետո; Լվացեք եւ ախտահանեք առարկաները, որոնց հաճախ դիպչում եք, այդ թվում՝ ստեղնաշարը, հեռախոսը, դռների բռնակները եւ այլն; Տարածքները խորհուրդ է տրվում օդափոխել յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ; Ռոսպոտրեբնադզորը խորհուրդ չի տալիս սնվել աշխատավայրում. դրա համար պահանջվում է առանձին սենյակ կամ ճաշասենյակ, ընդ որում՝ անհրաժեշտ է հերթափոխով ընդմիջել, որպեսզի մեծ թվով մարդիկ միեւնույն տարածքում միաժամանակ ներկա չգտնվեն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում