Ֆրանսիական հիվանդանոցներից մեկում հիվանդների համար գինու բար է բացվել

2 օգոստոսի, 2014  21:35

Ֆրանսիայում գտնվող Պյուի-դե-Դոմ քաղաքի բուժհաստատություններից մեկում, անբուժելի հիվանդների կյանքի որակը բարձրացնելու նպատակով, գինու բար է բացվել, հաղորդում է FoxNews-ը:

Ցավամոքիչ օգնություն տրամադրող Clermont-Ferrand հաստատության բժիշկներն այսուհետ հիվանդներին մասնագիտական ստուգում անցած գինու համտես առաջարկելու հնարավորություն կունենան:

Հիվանդանոցի տնօրեն դոկտոր Վիրժին Գաստելլայի փոխանցմամբ, գինու բարից օգտվելու հնարավորոթյուն ոչ միայն հիվանդները, այլ նաեւ՝ նրանց ընկերներն ու հարազատները կունենան. տարածքում ժամանցի հրաշալի պայմաններ են գործում: 

«Ցավամոքիչ բուժումը կարող է շաբաթներ եւ նույնիսկ ամիսներ տեւել: Իսկ հիվանդների ամեն մի օրն այնքան թանկ արժի, որ չէինք կարող մեր մասնակությունը չունենալ բոլորիս մարդ դարձնող զգացմունքները հարգելու, գեղեցիկն ու բարին մատուցելու հարցում», - նշել է դոկտոր Գաստելլան՝ The Local պարբերականին տված հարցազրույցի ընթացքում:

Հիվանդանոցի ներկայացուցիչների համոզմամբ, մասնագիտական ստուգում անցած գինին հիվանդների ամենօրյա ծանր կյանքին դույզն-ինչ պայծառություն հաղորդելու նպատակ է հետապնդում:

Բարի աշխատակիցները, բացի գինուց, պատրաստ են նաեւ մի շարք այլ ըմպելիքներ, այդ թվում նաեւ՝ շամպայն եւ վիսկի մատուցել: Շուտով նրանք հատուկ դասընթաց են անցնելու՝ հիվանդները կարիքներին համապատասխան սպասարկում ապահովելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում