ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը բողոք էր ստացել, որ մայրաքաղաքի ստոմատոլոգիական կլինիկաներից մեկում 1 տարեկան 4 ամսական փոքրիկին պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում բժշկի կողմից ծնողի նկատմամբ թույլ է տրվել անհարգալից վերաբերմունք` խախտելով բժշկական էթիկայի կանոնները։
Կատարվածի մասին տեղյակ է պահվել կլինիկայի ղեկավարությանը։ Դեպքի առիթով աշխատանքից ազատվել են բժիշկը և բուժքույրը։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն, հուլիսի 21-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 275 հեռախոսազանգ, որից`
• տեղեկատվական բնույթի` 131, որից 18-ը պատահար
• 0-7տ. երեխաների անվճար բ/օ` 19
• ծննդօգնություն` 8
• մասնագիտացված բ/օ` 16
• առողջության առաջնային պահպանման օղակ` 11
• դեղորայք` 16
• ՀՀ ԱՆ գործառույթներին չվերաբերող հարցեր` 20
• Օձի խայթոց` 7. կարիճի խայթոց`5
• ԱՊՏ-2
• Աշխաատնքի իրավահարաբերություններին առնչվող հարցեր` 1
• Շնորհակալական`1
• Առողջապահական սոցփաթեթի վերաբերյալ` 37
• 25.07.2013թ.ՀՀ Կառավարության թիվ 806-Ն որոշում (Զինծառայողներ եւ նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ)` 1
Ստացված 275 հեռախոսազանգից 7-ը եղել է բողոք, որը զեկուցվել է ՀՀ առողջապահության նախարարին:
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը ուսումնասիրվել եւ քննարկվել են, տրվել սպառիչ պատասխաններ եւ ստացել համապատասխան լուծումներ: Խնդրահարույց դեպքերի առնչությամբ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ եւ համապատասխան լուծումներ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում