Նարինջը նյութ է պարունակում, որը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ. մասնագետներ

25 նոյեմբերի, 2020  15:54

Եգիպտոսի համալսարանի մասնագետների կարծիքով` նարինջը հակավիրուսային միջոց է պարունակում, որը կարող է արդյունավետ լինել նոր կորոնավիրուսի դեմ, պնդում են Եգիպտական ​​համալսարանի մասնագետները: Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, դա բիոֆլավոնոիդ հեսպերիդինն է, որը, ըստ մասնագետների, տեսականորեն կարող է օգտագործվել վիրուսային հիվանդությունների, այդ թվում` կորոնավիրուսի կանխարգելման եւ բուժման համար:

Հեսպերիդինը պարունակվում է ցիտրուսային մրգերի, հիմնականում` նարինջի կեղեւի մեջ: Այն որպես հակաօքսիդիչ, հակաբորբոքային, վենոտոնիկ եւ սրտանպաշտպան միջոց է գործում: Այլ ֆլավանոիդի, դիոսմինի հետ միասին հեսպերիդինն օգտագործվում է երակային անբավարարության բուժման մեջ:

Այժմ մասնագետները հեսպերիդինի նոր կիրառում են գտել. ապացուցվել է, որ այն կարող է արգելափակել կորոնավիրուսի մուտքը ընդունող բջիջներ ACE2 ընկալիչների միջոցով, ինչը կարող է կանխել վարակումը:

Այս նյութն ազդում է նաեւ բջջային անձեռնմխելիության վրա եւ հակաբորբոքային էֆեկտ է առաջացնում, որոնք միասին նվազեցնում են ցիտոկինային փոթորկի` կյանքին սպառնացող երեւույթի առաջացման վտանգը, որի ժամանակ իմունային համակարգը դուրս է գալիս վերահսկողությունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում