Որտե՞ղ է կորոնավիրուսով վարակվելու ռիսկն ավելի բարձր

3 դեկտեմբերի, 2020  10:58

Ինքնամեկուսացման ընթացքում ընտանիքի անդամից կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան հասարակական տրանսպորտում վարակվելու ռիսկը: Այսպիսի եզրակացության են հանգել չինացի գիտնականները, ովքեր իրենց արդյունքները հրապարակել են Science ամսագրում:

Նրանք վերլուծել են Չինաստանի Հուբեյ նահանգի սահմանակից Հունան նահանգի 1.178 հիվանդների տվյալները, որի վարչական կենտրոնը` Ուհան քաղաքը կորոնավիրուսի տարածման աղբյուր դարձավ 2019-ի վերջին:

Պարզվել է, որ կորոնավիրուսով վարակման ամենացածր ռիսկը բժշկական հաստատություններում է, եթե, իհարկե, այնտեղ պահպանվել են բոլոր պաշտպանական միջոցառումները: Սակայն ռիսկի մակարդակն աճում էր շփումների մոտեցմանը զուգահեռ: Հետաքրքիր է, որ վարակման ռիսկն ավելի ցածր էր հասարակական տրանսպորտում, հանրային սննդի հաստատություններում եւ զվարճանքի վայրերում, սակայն հարազատների լայն շրջանակի հետ շփվելիս ռիսկը նկատելիորեն աճել է:

Հետազոտության հեղինակների կարծիքով` կորոնավիրուսով վարակման ամենամեծ ռիսկը եղել է այն ընտանիքում, որի անդամները միասին են ապրում: Հնարավոր է` բանն այն է, որ ինքնամեկուսացման ընթացքում նրանք ավելի հաճախ են շփվում միմյանց հետ: Ընդ որում, որքան երկար են նույն ընտանիքի անդամները, որում հիվանդ մարդ կա, միասին են գտնվում, այնքան մեծ է նրանից մյուսների վարակման վտանգն. Ըստ գիտնականների` վարակված անձի հետ նույն տանը անցկացրած յուրաքանչյուր օր 10 տոկոսով մեծացնում է հիվանդության փոխանցման հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում