Ո՞ր մթերքները չպետք է օգտագործել հակաբիոտիկներ ընդունելիս

13 դեկտեմբերի, 2020  11:19

Որոշ սննդամթերքներ եւ ըմպելիքներ կարող են բացասաբար ազդել հակաբիոտիկների արդյունավետության վրա, ուստի դրանք ընդունելիս խորհուրդ է տրվում հրաժարվել որոշ մթերքներից:

The Health Site պարբերականը պատմել է այդպիսի մի քանի մթերքի մասին:

Ալկոհոլ

Ալկոհոլի նույնիսկ չափավոր քանակությունը կարող է հակազդել հակաբիոտիկներին, եթե օգտագործել սպիրտային խմիչքը եւ հաբերը առնվազն 48 ժամ միջակայքում մեկը մյուսից հետո: Օրինակ, տինիդազոլ եւ մետրոնիդազոլ դեղամիջոցները կարող են առաջացնել գլխացավեր, հաճախակի կամ ոչ կանոնավոր սրտխփոց, ցավեր որովայնում, սրտխառնոց եւ փսխում, գլխապտույտ, եթե համադրվեն ալկոհոլի հետ:

Կաթնամթերք

Հակաբիոտիկները խորհուրդ չի տրվում խմել կաթով. պետք է օգտագործել միայն ջրով: Կաթնամթերքը, այդ թվում՝ կաթը, պանիրը, կարագը եւ յոգուրտը, կարող են ազդել դեղը յուրացնելու օրգանիզմի ունակության վրա: Խորհուրդ է տրվում օգտագործել կաթնամթերք հակաբիոտիկներն ընդունելուց հետո 3 ժամվա ընթացքում:

Մրգային հյութեր

Չի կարելի խմել հակաբիոտիկները մրգային հոյւթերով, հատկապես, թուրինջի հյութով, քանի որ դրանք կարող են խանգարել օրգանիզմին մասնատել դեղամիջոցն ու ճիշտ յուրացնել այն: Կալցիումով հարուստ ըմպելիքները, օրինակ, նարնջի հյութը, նույնպես նվազեցնում են որոշ հակաբիոտիկների արդյունավետությունը:

Շաքար եւ թթխմոր

Որոշ պացիենտների մոտ հակաբիոտիկների ընդունումը կարող է հանգեցնել սնկային վարակների: Ուստի խորհուրդ է տրվում խուսափել շաքարի եւ թթխմորի բարձր պարունակությամբ մթերքներից, որոնք նույնպես նպաստում են սնկային վարակների զարգացմանը:

Ի՞նչ է խորհուրդ տրվում ուտել

Համարվում է, որ հակաբիոտիկային բուժման ժամանակ սննդամթերքում կոկոսի յուղի ավելացումը կարող է օգնել նվազեցնել սնկային վարակի զարգացման ռիսկը՝ կապված հակաբիոտիկների հետ:

Հակաբիոտիկներով բուժման կուրսից հետո խորհուրդ է տրվում նաեւ օգտագործել մանրաթելերի բարձր պարունակությամբ մթերք, որը կօգնի վերականգնել աղիների առողջությունն ու նվազեցնել որոշ «վնասակար» բակտերիաների աճը:

Սակայն մանրաթելերը նաեւ կարող են դանդաղեցնել նյութափոխանակությունն ու հակաբիոտիկների յուրացումը, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել մանրաթելերը ոչ թե բուժման ժամանակ, այլ դրանից հետո: Այդպիսի մթերքներից են ցորենի եւ վարսակի թեփը, ամբողջահատիկ մթերքը (շիլաներ, ամբողջահատիկ հաց, շագանակագույն բրինձ), ընկուզեղեն, սերմեր, ընդեղեն, ոսպ, հատապտուղներ, բրոկոլի, ոլոռ, բանան, արտիշոկներ եւ այլն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում