Գիտնականները իմպլանտ են մշակել, որը կարող է օգնել տարիքային մակուլյար դեգեներացիայի դեմ պայքարում

15 դեկտեմբերի, 2020  18:10

Մադրիդի Կոմպլուտենսի համալսարանի գիտնականները իմպլանտ են մշակել, որը կարող է օգնել տարիքային մակուլյար դեգեներացիայի դեմ պայքարում: Այդ մշակումը հնարավորություն կտա վերացնել ցանցաթաղանթի վնասը՝ աչքում առողջ բջիջների իմպլանտացիայի ճանապարհով:

News-medical.net-ի հաղորդմամբ՝ արհեստական ցանցաթաղանթի բջիջները՝ էպիթելիալ եւ նյարդային, ամրացված են մետաքսի ֆիբրոնինից շատ բարակ բիոթաղանթների եւ պատված են գելով, որը պաշտպանում է դրանք վիրահատության ժամանակ եւ թույլ տալիս գոյատեւել փոխպատվաստումից հետո շրջակա հյուսվածքի հետ ինտեգրվելու համար անհրաժեշտ ժամանակահատվածում:

Իմպլանտի մեջ կան մեզենխիմալ բջիջներ, որոնք գործում են որպես նեյրոպրոտեկտոր եւ նեյրոռեպարատիվ մոլեկուլներ եւ նպաստում ֆունկցիոնալ ինտեգրմանը իմպլանատավորված բջիջների եւ պացիենտի բջիջների միջեւ:

Գիտնականների խոսքով՝ այդ իմպլանտի միջոցով կարելի է պայքարել տարիքային մակուլյար դեգեներացիայի դեմ, որը կարող է կուրության հանգեցնել:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում