Իմունային պատասխանը կորոնավիրուսին ավելի թույլ է, քան պատասխանը գրիպի վիրուսին. հետազոտություն

24 դեկտեմբերի, 2020  23:36

Մարդու իմունիտետը գրիպի հետ ավելի արդյունավետ է պայքարում, քան SARS-CoV-2 կորոնավիրուսի: Դա պարզել են Տորոնտոյի եւ Մոնրեալի (Կանադա) գիտնականները:

Medportal.ru-ի փոխանցմամբ` վերոնշյալ գիտնականներն արյան նմուշներ են վերցրել ախտանշանների ի հայտ գալուց 4-12 շաբաթ անց COVID-19-ով վարակված 13 անձից: Նրանց արյան մեջ իմունային հիշողության սպեցիֆիկ բջիջներ են հայտնաբերվել ոչ միայն կորոնավիրուսի, այլ նաեւ գրիպի վիրուսի դեմ պայքարի համար: Հետազոտության մասնակիցները, ըստ ամենայնի, գրիպով ավելի շուտ էին վարակվել, քան COVID-19-ով, եւ նրանց մոտ իմունաբանական հիշողություն էր մնացել:

Լաբորատորիայում գիտնականները փորձարկել են, թե ինչպես են կորոնավիրուսային վարակ տարած մարդկանց իմունային բջիջներն արձագանքում երկրորդ հանդիպմանը SARS-CoV-2-ի հետ, որքանով են դրանք արդյունավետորեն ճանաչում այն ​​եւ պայքարում դրա դեմ: Նույնպիսի հետազոտություններ նրանք անցկացրել են գրիպի վիրուսի համար: Ինչպես պարզվել է, իմունիտետի բջիջները տարբեր կերպ են պայքարում երկու տարբեր վարակների հարուցիչների դեմ:

Հետազոտության համահեղինակ Մարիո Օստրովսկին Կանադական Global News պարբերականին հայտնել է, որ իմունային բջիջների արձագանքը կորոնավիրուսին, որոնք վերցվել են հետազոտության մասնակիցների արյունից, ուղեկցվել է ուժեղ բորբոքային արձագանքով` գրիպի վիրուսի իմունային պատասխանի համեմատ: Իմունային բջիջների արձագանքը կորոնավիրուսին «պաշտպանության ավելի քիչ մակարդակ է ցույց տվել», քան արձագանքը գրիպին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում