Ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է աչքերի հազվագյուտ ուռուցք առաջացնել. հետազոտություն

14 հունվարի, 2021  14:28

Ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է աչքերի հազվագյուտ ուռուցք առաջացնել: Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է  Nature Communications ամսագրում: հ

Medportal-ի հաղորդմամբ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթումը համարվում է մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոն: Սակայն մելանոցիտները, որից զարգանում է քաղցկեղի այդ տեսակը, գտնվում է ոչ միայն մաշկի վրա, այլ աչքի տարբեր հատվածներում:

Մինչ վերջերս այդ ուռուցքների հայտնվելու մեջ ուլտրամանուշակագույնի դերը հայտնի չի եղել: Սակայն նոր հետազոտության մեջ բրիտանացի օնկոլոգները հայտնաբերել են, որ կոնյուկտիվալ մելանոմաների դեպքում բջիջներում գենետիկ փոփոխությունները շատ նման են փոփոխություններին, որոնք տեղի են ունենում մաշկի մելանոմայի բջիջներում ուլտրամանուշակագույնի ազդեցության տակ:

Հետազոտողների խոսքով՝ մելանոմաների շատ տեսակների բուժման համար, որոնք առաջանում են աչքերի շրջանում, կարող են օգտագործվել նույն դեղամիջոցները, ինչը մաշկի մելանոմայի բուժման համար: Այդ թվում դրանք այն դեղամիջոցներն են, որոնք ազդում են BRAF մուտացիայի վրա, սակայն դրանք դեռեւս հավանություն չեն ստացել աչքերի մելանոմայի բուժման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում