Ո՞ր հիվանդության մասին կարող են վկայել կարմիր ձեռքերը

25 հունվարի, 2021  13:24

Կարմրած ափերը կարող են լինել ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտի ախտանիշ, որը լյարդի վտանգավոր հիվանդություն է: Այս մասին նախազգուշացնում են Mayo ամերիկյան կլինիկայի մասնագետները:

Նրանց խոսքով՝ լյարդի ճարպային հիվանդության այս ագրեսիվ ձեւը կարող է հետագայում վերածվել ցիռոզի: Բացի ափերի կարմրելուց, այս հիվանդության մասին կարող են վկայել մաշկի եւ աչքերի դեղնումը, փորի փքվածությունը, մաշկի տակի արյունատար անոթների ընդարձակումը եւ փայծաղի մեծացումը:

Մասնագետների խսքով՝ ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտի են հակված ավելորդ քաշով մարդիկ, դիաբետիկները, ինչպես նաեւ արյան մեջ շաքարի եւ ճարպերի բարձր մակարդակով մարդիկ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում