Ի՞նչ ծախսեր է արել առողջապահության նախարարությունը՝ կորոնավիրուսի հետ կապված. ծախսվել է 26,5 մլրդ դրամ (աղյուսակ)

27 հունվարի, 2021  12:23

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

 1  Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր  9.671.904.002   2  Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)  1.665.779.100  3  Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում  1.198.435.608  4  Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր  394.345.823  5  Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն  1.317.991.160  6  Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն  3.913.164.647  7  Բժշկական սարքավորումներով հագեցվածություն  5.478.511.373  8  Բժշկական կենտրոնների վերանորոգում  1.526.437.183  9  Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ  1.019.033.524  10  ՉԺՀ-ից գնված սարքավորումների տեղափոխում ՀՀ (չարտերային չվերթների կազմակերպում)  306.320.664   Հանրագումար  26.491.923.082

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում